Ճամբարային երրորդ օրը՝ բնագիտության լաբորատորիայում

Այսօր կրթահամալիրում ճամբարային երրորդ օրն է: Շատ ուրախ տրամադրությամբ մասնակցեցինք առավոտյան ընդհանուր պարապունքին: Հետո գնացինք մեր  նախագծերով՝ ըստ դասացուցակի: Մեր խումբը ֆիզիկայի դասին էր: Խմբում տարատարիք սովորողներ են՝  երկրորդ դասարանցիներից մինչև մենք՝ տասներորդցիներս: Մենք փոքրերի հետ շատ հետաքրքիր բնագիտական փորձեր արեցինք:  Երկու փորձ անելուց հետո երեխաներից մեկը ցանկացավ, որ վտանգավոր փորձ անենք և բոլորը համաձայնեցին: Ջուր լցրեցինք ամանի մեջ, վրան դրեցինք շշի կափարիչ, վրան մի թուղթ և թուղթը այրեցինք: Հետո փորձանոթը դրեցինք այդ կափարիչի վրա և տեսանք, որ կրակը հանգչում է, և ջուրը լցվում է փորձանոթի մեջ: Բոլորը ուրախացել էին, քանի որ նրանց շատ դուր եկավ մեր փորձը, և երեխաները անընդհատ խնդրում էին նորից փորձ անել:
Փորձը մեզ՝ մեծերիս էլ դուր եկավ, բայց ամենահաճելին դիտելն էր, թե ինչպես են փոքրերը ուրախանում այդ փորձերից: Ինձ հետաքրքրեց, թե ինչպես են իրենց պահում ուրիշ դասերին:
 
Գայանե Մեջլումյան

Add new comment

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
4 + 15 =
Solve this simple math problem and enter the result. E.g. for 1+3, enter 4.

Հաշվիչ

Яндекс.Метрика